Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Հուշեր» պարային անսամբլն արժանացավ գլխավոր մրցանակի

29.10.2018

«Կոտայք 2018» Պարարվեստի 8-րդ մրցույթ-փառատոնն անցկացվեց Աբովյանի մշակույթի կենտրոնում՝ մարզպետարանի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում: Մրցույթ-փառատոնին մասնակցեցին Կոտայքի մարզի շուրջ 30 պարային համույթներ: Ժյուրիի կազմում ոլորտի լավագույն մասնագետներն էին՝ Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միության փոխնախագահ, «Մուշ» պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր Արթուր Հակոբյանը, Պարարվեստի Գործիչների միության անդամ, ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր Ազատ Նիկողոսյանը և այլք:
  Փառատոնի նպատակն էր բացահայտել մարզի համայնքներում գործող պարային խմբերի պատրաստվածությունը և ստեղծագործական ձեռքբերումները, աջակցել մարզում պարարվեստի զարգացմանը, ապահովել փորձի փոխանակման հնարավորություներ: Ծրագրում ներառված էին հայկական-ազգագրական և ժողովրդական պարեր:
  Փառատոնի մրցութային փուլում յուրաքանչյուր խումբ ներկայացրեց մեկական կատարում, իսկ գալա համերգի ընթացքում լավագույն կատարողները հանդես եկան լրացուցիչ կատարումներով:
  Մրցույթ-փառատոնին ներկայացված երկու տարիքային խմբերում մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.
 14-ից բարձր տարիքային խումբ- 3-րդ տեղ՝ Կամարիսի «Չինարի» պարային համույթ: Գեղարվեստական ղեկավար՝ Նաիրա Հակոբյան: 14-ից բարձր տարիքային խումբ- 3-րդ տեղ՝ Չարենցավանի «ԱԶԴ» պարային համույթ: Գեղարվեստական ղեկավար՝ Զավեն Խաչատրյան: 14-ից բարձր տարիքային խումբ- 2-րդ տեղ՝ Նոր Հաճնի «Հաճն» պարային համույթ՝ Արսեն և Հասմիկ Ավետիսյաններ: 14-ից բարձր տարիքային խումբ-1-ին տեղ՝ Հրազդանի «Նինահար» պարային համույթ: Գեղարվեստական ղեկավար՝ Մանվել Ռաֆայելյան: Մինչև 14 տարեկան տարիքային խումբ- 3-րդ տեղ՝ Արգելի մշակույթի տան պարի համույթ: Գեղարվեստական ղեկավար՝ Արսեն Ավետիսյան: Մինչև 14 տարեկան տարիքային խումբ-3-րդ տեղ՝ Հրազդանի «Մակու» պարային համույթ: Գեղարվեստական ղեկավար՝ Արտյոմ Ռաֆայելյան: Մինչև 14 տարեկան տարիքային խումբ- 2-րդ տեղ՝ Աբովյանի «Արծափ» պարային դպրոց: Գեղարվեստական ղեկավար՝ Էդգար Կարապետյան: Մինչև 14 տարեկան տարիքային խումբ-1-ին տեղ՝ Նոր Հաճնի «Հաճն» պարային համույթ: Գեղարվեստական ղեկավար՝ Արսեն Ավետիսյան: «Պարի լավագույն բեմադրում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Կամարիսի «Չինարի» պարային համույթի գեղ.ղեկավար Նաիրա Հակոբյանը, իսկ «լավագույն պարուսույց» անվանակարգում լավագույնը Արսեն Ավետիսյանն էր:
  Ժյուրիի որոշմամբ՝ «Կոտայք 2018» 8-րդ մրցույթ -փառատոնի լավագույն պարային համույթը Աբովյանի «Հուշեր» անսամբլն էր,որն էլ արժանացավ գլխավոր՝ ԳրանՊրի մրցանակի: Անսամբլի գեղարվեստական ղեկավարն է Էդգար Ավետիսյանը:
  Փառատոնի մրցանակակիրները Կոտայքի մարզպետարանի կողմից պարգևատրվեցին առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմներով և «Կոտայք 2018» Պարարվեստի մարզային փառատոնի անվանական հուշամեդալներով, իսկ ԳրանՊրի մրցանակ ստացած «Հուշեր» պարի անսամբլը՝ Մեծ Գավաթով:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18