Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Իրականացվում են ճանապարհների հիմնանորոգման և փոսալցման աշխատանքներ

25.10.2018

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հետ միասին այցելեց Երևան-Սևան միջպետական նշանակության մայրուղու M4 ճանապարհահատվածը, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։  Շինարարության արդյունավետ և անվտանգ իրականացման նպատակով ճանապարհը հատվածաբար միակողմանի փակ է։ Մարզպետն ու նախարարի պաշտոնակատարը վերանորոգումն իրականացնող ընկերության ղեկավարների և մասնագետների հետ քննարկեցին անվտանգության նշաններով պատշաճ կահավորման հարցը` վթարներից խուսափելու համար։ Հատուկ ընդգծվել է նաև որակի չափանիշների պահպանման կարևորությունը շինարարական աշխատանքի ողջ ընթացքում։ Հիմնանորոգումից ստացվող ավելի քան 5000 տոննա ասֆալտի ֆրեզը հատկացվել է Աբովյան, Եղվարդ, Չարենցավան, Հրազդան, Բյուրեղավան, Ակունք և մի շարք այլ համայնքների և բնակավայրերի՝ ներքին ճանապարհների բարեկարգման ու փոսալցման աշխատանքներն իրականացնելու նպատակով: Աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են. եղանակային պայմանների անհամապատասխանության դեպքում՝ պահեստավորված ֆրեզը նույն նպատակով կօգտագործվի արդեն գարնանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:15:56