Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ստուգայցեր կլինեն մարզի բոլոր գազալցակայաններում

25.10.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրություններ է իրականացնելու մարզի թվով 40 ԱԳԼՃԿ –ներում տեղակայված հասարակական զուգարանների՝ օրենքի պահանջներին և նորմատիվներին համապատասխանելու վերաբերյալ:  Ստուգայցի նպատակն է պարզել
• ԱԳԼՃԿ-ների տարածքներում առկա՞ են սանհանգույցներ, թե՞ ոչ,
• Համապատասխանու՞մ են դրանք սահմանված նորմատիվներին, թե՞ ոչ
• Սանհանգույցների առկայության և սահմանված նորմատիվներին համապատասխանելու վերաբերյալ տեղեկատվություն պարունակող ցուցանակները ճանապարհի երևացող և բանուկ հատվածներում փակցվա՞ծ են, թե՞ ոչ:
 Ստուգայցը կազմակերպվելու է Առողջապահական պետական տեսչության հետ միասին:Նախնական փուլում տնտեսվարող սուբյեկտներին կտրվեն համապատասխան ցուցումներ՝ եղածը կանոնակարգելու, համապատասխանեցնելու օրենսդրության պահանջներին, իսկ այն վայրերում, որտեղ չկան հասարակական զուգարաններ, օրենսդրության պահանջներին համապատասխան կառուցել:
 Մարզպետարանի կողմից տրված ցուցումները չկատարող տնտեսվարող սուբյեկտները կենթարկվեն վարչական տույժերի՝ դաշտն ամբողջությամբ կարգավորելու նպատակով: Ստուգայցերը սկսվելու են հոկտեմբերի 29-ից և պարբերական բնույթ են կրելու: Երկու շաբաթվա ընթացքում աշխատանքային խումբը կլինի բոլոր 40 ԱԳԼՃԿ-ներում:
 Եվս մեկ անգամ հորդորում ենք բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, առաջնորդվելով իրավական ակտերի պահանջներով՝ կատարել համապատասխան աշխատանքները, ցուցումները և սպասարկման տարածքները ապահովել համապատասխան սանիտարական նորմերով հաստատված հասարակական զուգարաններով:
 Ստուգումներ իրականացնելու հիմքում ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի՝ 10.10.2018թ.-ի N 01/ 15.2/8091-18 հանձնարականն է և Քաղաքաշինության Պետական Կոմիտեի նախագահի 15.10.2018թ-ի N 124-Լ հրամանի պահանջները (Հեղուկ Վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում սանհանգույցներին ներկայացվող պայանջների ուղեցույցը հաստատելու մասին):
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57