Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Զբոսաշրջության զարգացմանը նպաստող ծրագրեր Կոտայքի մարզում

22.10.2018

Հոկտեմբերի 22-ին ՀՀ Կոտայքի մարզպետարանի և Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության Միջազգային համագործակցության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի միջև կնքվեց հուշագիր՝ ԵՄ ֆինանսական օժանդակությամբ 2018թ.-ի փետրվարի 1-ից մեկնարկած «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» եռամյա ծրագրի շրջանակներում համագործակցության մասին:
 Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ներառական և կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ խթանելով համայնքային զբոսաշրջության զարգացմանը, մշակութային և բնապահպանական իրազեկվածությանն ուղղված նախաձեռնություններին՝ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ:
 Կոտայքի մարզում ծրագրով նախատեսված հիմնական աշխատանքները կիրականացվեն հանրային քննարկման ընթացքում վերհանված և մարզային մակարդակի բազմաշահառու խմբի հետ առանձին քննարկման արդյունքում ընտրված կլաստերում, որն իր մեջ ներառում է Արզական, Բջնի, Մեղրաձոր, Արտավազ, Հանքավան բնակավայրերը:
 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր խոսքում կարևորեց նման նախաձեռնությունների իրականացումն այս մարզում՝ մասնավորապես շեշտելով.
 «Ես բարձր եմ գնահատում հատկապես միջազգային կազմակերպությունների ցուցաբերած նախաձեռնողականությունը նման ծրագրերի իրականացման հարցում: Ինքս պատրաստակամ եմ հնարավոր ռեսուրսներով աջակցել բոլոր այն ծրագրերին, որոնք միտված են մեր համայնքների համաչափ զարգացմանը»:
 Ծրագրի շրջանականերում՝ «Դի-Վի-Վի Հայաստան»-ը թիրախավորելու է զարգացման չբացահայտված հնարավորություն ունեցող, ինչպես նաև խոցելի համայնքները՝ մշակույթի և զբոսաշրջության զարգացմանը նպաստող ծրագրային գործունեության միջոցով, ինչպես նաև տրամադրելու է դրամաշնորհային և մեկնարկային ֆինանսական միջոցներ՝ համայնքային և բիզնես նախագծերի իրականացման համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:36:55