Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը ներկա էր Աբովյանի 55-ամյակի միջոցառումներին

22.10.2018

Հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկա էր Աբովյան քաղաքի 55-ամյակին նվիրված միջոցառումներին: Մարզպետն իր թիմակիցների հետ շրջեց տոնական շունչ ստացած գեղեցիկ քաղաքում, քանի որ կարևորում է քաղաքացիների հետ անմիջական շփման ցանկացած հնարավորություն:
 Պաշտոնական արարողության ընթացքում Ռոմանոս Պետրոսյանն իր շնորհավորական խոսքն ուղղեց աբովյանցիներին՝ կարևորելով նրանց դերակատարումը կառավարման նոր մշակույթի ձևավորման գործում:
 Ուղերձում մասնավորապես ասել է.
 «Աբովյանի սիրելի՛ քաղաքացիներ, ՏԻՄ գործող և նախկին ներկայացուցիչներ, քաղաքի հյուրեր ու բարեկամներ,
 Սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս այս գեղեցիկ տոնի՝ Աբովյանի 55-ամյակի առիթով և առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել հինգուկես տասնամյակ քաղաքին իրենց ծառայությունը մատուցած բոլոր շինարարներին, մանկավարժներին, բժիշկներին, ոստիկաններին, պետական ու համայնքային ծառայողներին, քանի որ այսօր իրենց աշխատանքի արդյունքում ունենք այսպիսի Աբովյան: Այն այլևս քաղաքային մշակույթ, ուրույն դիմագիծ ունեցող համայնք է, որն իր տարբերվող տեղն ունի մյուս քաղաքների շարքում և ամենակարևորը՝ հայտ է ներկայացնում լինելու սմարթ քաղաք, էկո քաղաք, կանաչ քաղաք: Այս բոլորը հնարավոր է դարձել մեր բոլորի համատեղ աշխատանքի արդյունքում:
 Ուզում եմ առանձնահատուկ կարևորել մեկ շատ կարևոր հանգամանք. կենտրոնական իշխանությունների, մարզային իշխանությունների, ՏԻՄ-երի, գործարարների, քաղաքի նվիրյալների ջանքերով մենք այստեղ պետք է ունենանք այնպիսի հասարակություն, որտեղ գլխավոր սուբյեկտը քաղաքացին է. մենք պիտի ունենանք քաղաքացիական հասարակություն: Հաջորդ հոբելյաններին այն այս գեղեցիկ միջավայրում պետք է արդեն կայացած լինի: Իրավատեր քաղաքացու համար ոչ մի որոշում չի կարող ընդունելի լինել, եթե այդ որոշումը չի սպասարկում բացառապես հանրային շահն ու չի առաջնորդվում դրա գերակայությամբ: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ հիանալի տոնի կապակցությամբ: Սիրում եմ բոլորիդ»:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36