Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հրազդանի N5 հիմնական դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանի նկատմամբ կիրառվել է «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը

19.10.2018

Երեկ մամուլով տարածվեց ձայնագրություն, որտեղ Հրազդանի N5 հիմնական դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանն իր համաձայնությունն է հնչեցնում համայնքի ղեկավարի ընտրության նախընտրական քարոզարշավին դպրոցի աշխատակիցներին ու աշակերտներին ներգրավելու համար:

 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ նա բազմիցս հայտարարել է, որ դպրոցները պետք է ապաքաղաքականացվեն և հեռու մնան կոռուպցիոն ցանկացած երևույթից:

 «Ինձ համար անընդունելի է քաղաքական որևէ գործընթացում որևէ ուսումնական հաստատության ներգրավումը, և այսօր իմ պահանջով` դպրոցի տնօրենը ներկայացրեց` նշված ձայնագրության բովանդակության մասին բացատրություն: Ըստ ներկայացված գրության՝ տնօրենը կարծել է, թե իր հետ կատակում են և պատասխանել է նույն կերպ «անլուրջ»,- գրել է մարզպետը:

Վերոնշյալը չի ժխտում տնօրենի մասնակցությունը կամ պատրաստակամությունը` նախընտրական քարոզարշավին ներգրավել վարչական ռեսուրսներ և լծակներ:

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ՝ աշխատանքային կարգապահությունը խախտելու՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Հրազդանի Հ.Թումանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Բակլաչյանի նկատմամբ կիրառվել է «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27