Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզի «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ում նշանակվել է նոր տնօրեն

08.10.2018

Կոտայքի մարզի դպրոցներում, բուժ.հաստատություններում եւ մարզպետարանի ենթակայության այլ հաստատություններում վերջին մի քանի ամիսներին բոլոր նշանակումներն իրականացվել են օրենսդրության պահանջներին համապատասխան, ըստ անհրաժեշտության՝ մրցութային կարգով: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ավելի վաղ երաշխավորել էր, որ ցանկացած նշանակում, որը պետք է իրականացվի մրցութային կարգով, զերծ է լինելու ցանկացած կամայականությունից:
 Հոկտեմբերի 2-ին Կոտայքի մարզպետարանում Աբովյանի ծննդատան տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցեցին 3 թեկնածուներ՝ Նորայր Միքայելյանը, Նարինե Գրիգորյանը եւ Վարուժան Հակոբյանը: Հիմք ընդունելով մրցույթն անցկացնող հանձնաժողովի 2018 թվականի հոկտեմբերի 2-ի N 4 որոշումը, եզրակացությունը (մրցույթում հաղթողների ցանկը) եւ թեկնածուի անձնական դիմումը` Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր լիազորությունների սահմանում որոշում է կայացրել Նորայր Սերժիկի Միքայելյանին 2018 թվականի հոկտեմբերի 5-ից նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Աբովյանի ծննդատուն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրեն` նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով:
Մրցութային հանձնաժողովի եզրակացության հիմքում եղել են բացառապես մրցութային 3 փուլերի արդյունքները՝ ներառյալ թեկնածուի կողմից առաջադրված զարգացման ծրագիրը:«Նոր տնօրենից ակնկալում եմ գործել հանուն «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ զարգացման եւ առաջընթացի»,-ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18