Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի կապակցությամբ
05.10.2018

Հարգելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Թերևս դժվար է պատկերացնել մեր երազած Հայաստանի կերտման բարդ ուղին՝ առանց ձեր նշանակալի ներդրման ու գործուն մասնակցության:
Ես բազմիցս խոսել եմ կրթական ոլորտում առկա արատավոր երևույթների մասին, բայց միևնույն ժամանակ վստահ պիտի ասեմ, որ ձեզանից շատերի նշանակալի ավանդն եմ տեսնում այսօրվա կիրթ, բանիմաց և իրենց իրավունքների կիրարկման նկատմամբ պահանջատեր բազմահազար երիտասարդների դաստիարակության գործում:
Այսուհետ, իհարկե, մեր գիտակից հանրությունը ձեզանից կարող է պահանջել ավելին, բայց միևնույն ժամանակ նա գնահատելու է ձեր բոլորի ձեռքբերումները՝ որպես ավելի բարձր որակներ ունեցող հասարակության կերտողի:
Այն հիացմունքն ու ուշադրությունը, որ կզգաք ձեր անձի հանդեպ այս օրը, թող որ անկեղծությամբ և սիրով արտահայտվի ամեն օր, որպեսզի լինեք գնահատված, սիրված և ձեր գործում՝ լավագույնս արժևորված: