Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով Մեղրաձորում էր

05.10.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի ուղեկցությամբ երեկ աշխատանքային շրջայց ունեցավ Մեղրաձոր խոշորացված համայնքում: Մարզպետն այցելել է մանկապարտեզներ, դպրոցներ, Մեղրաձոր վարչական շրջանի մարզամշակութային կենտրոն, լսել քաղաքացիներին ու տարբեր կառույցների աշխատակիցների մտահոգությունները:
 Մի քանի դպրոցների աշխատակիցներ ունեին աշխատավայր հասնելու խնդիր՝ պայմանավորված տրանսպորտային ցանցի սղությամբ: Մարզպետի կողմից առաջարկվեց կարճաժամկետ լուծում՝ գործատուի միջոցներով տրանսպորտի հատկացում՝ մինչև որ խնդրին հիմնական լուծում կտրվի մարզի տրանսպորտային ցանցը փոփոխելու կոնտեքստում: Մոտ օրերս նախատեսվում է համայնքը սպասարկող ընկերության ներկայացուցչի հետ հանդիպում ունենալ:
 Աղավնաձորում քննարկվեց մանկապարտեզը մասնակի կամ ամբողջությամբ վերանորոգելու հարցը, մանրամասներին ծանոթանալուց հետո որոշում կկայացվի այս ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:
 Արտավազի դպրոցում ուսուցչական կազմի հետ հանդիպմանը մարզպետը վստահեցրեց, որ նախկինում փակման վտանգի առաջ կանգնած այս դպրոցը շարունակելու է գործել՝ զարգացման տեսլականով:
 Այցի ավարտին Ռոմանոս Պետրոսյանը եղավ նաև նոր վերանորոգված մանկապարտեզում, որի բացումը նախատեսվում է նոյեմբեր ամսին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32