Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզխորհրդի հերթական նիստին ներկա էր նաև ՏԿԶՆ փոխնախարար Դավիթ Գևորգյանը

03.10.2018

Կոտայքի մարզում այսօր տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը, որին ներկա էին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ՀՀ ՏԿԶՆ փոխնախարար Դավիթ Գևորգյանը, մարզպետարանի մի շարք պաշտոնյաներ, մարզի համայնքների և վարչական շրջանների ղեկավարներ:

Նիստում օրակարգով նախատեսված երեք զեկույցներն առնչվում էին մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման վիճակին, աղբահանության կազմակերպմանն ու հողային օրենսդրության պահանջների նկատմամբ վերահսկողության արդյունքների ամփոփմանը:

Ավելի մանրամասն քննարկման նյութ դարձավ հատկապես աղբահանության և եղած աղբավայրերի լիկվիդացման հարցը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գառնու փոքր աղբավայրի լիկվիդացումը մի քանի օրից կավարտվի, և մարզպետի խոսքով՝ սա լավ օրինակ պետք է լինի նաև մյուս համայնքներում նմանօրինակ ծրագրեր իրականացնելու համար: Իսկ աղբահանությունն, առհասարակ, պետք է իրականացվի շատ ավելի արդյունավետ, քան ներկայում է:

ՏԿԶՆ փոխնախարար Դավիթ Գևորգյանը բարձր գնահատեց վերջին ամիսներին Կոտայքի մարզում տեղի ունեցող դրական փոփոխությունները: «Իհարկե այս ամենով հանդերձ՝ մենք բոլորս ինքներս մեզանից պահանջելու ենք շատ ավելին: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ բոլոր խնդիրները լուծվեն ու լուծվեն հնարավորինս շուտ»,- ասաց Դ. Գևորգյանը:

Ռոմանոս Պետրոսյանը նիստի ավարտին անդրադարձավ նաև ներքաղաքական իրավիճակին՝ շեշտելով, որ անկախ տեղի ունեցող իրադարձություններից, քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելությունից՝ մարզպետի ինստիտուտն ու ՏԻՄ-երը պետք է աշխատեն առավելագույն արդյունավետությամբ՝ գործելով իրավասությունների սահմանում և պարտավորությունների պատշաճ իրականացմամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36