Նորություններ
Լրահոս
Գառնիի աղբավայրը լիկվիդացվում է
27.09.2018

Արդեն մեկ շաբաթից ավելի է Կոտայքի մարզի Գառնիի աղբավայրում հայ֊-ամերիկյան «Ուվեյսթթեք» կազմակերպության հետ համագործակցության արդյունքում իրականացվում է աղբավայրի լիկվիդացման պիլոտային նախագիծ: Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանի խոսքով, ծրագրի շրջանակներում կազմակերպությունը սեփական ուժերով աղբավայրն ամբողջությամբ լիկվիդացնում է, ինչպես նաև առանձնացվում է օրգանիկ աղբը հետագայում վերամշակելու և գյուղատնտեսության մեջ օգտագործելու համար.
«Սա փորձնական ծրագիր է: Աշխատանքների 50 տոկոսը կատարվել է, երկու շաբաթից նախատեսված է ավարտել ամբողջը»,-հայտնել է Ահարոն Սահակյանը:
Նշենք, որ Գառնիի աղբավայրը սպասարկում է հարակից 6 համայնքների: