Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Բնակչությանը հասանելիք անվճար բուժօգնությունը պետք է տրամադրվի բացառապես անվճար

18.09.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի բոլոր բուժ.հաստատություններին ևս մեկ անգամ հորդորել է շտապ բժշկական օգնության ծառայությունը կազմակերպել և իրականացնել բացառապես պետական պատվերի շրջանակներում (ԱՆՎՃԱՐ)` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 24-ի N39-Ն հրամանը` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության տրամադրման չափորոշիչների մասին:
 Մարզպետը միաժամանակ հորդորել է ճանապարհատրանսպորտային վթարների, դժբախտ պատահարների դեպքում քաղաքացիներին անհրաժեշտ անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու պարագայում ֆինանսավորման փոխհատուցումը իրականացնել Ավտոտրանսպորտի Պատասխանատվության Պարտադիր Ապահովագրություն (ԱՊՊԱ) իրականացնող ընկերությունների միջոցով՝ վթարի ենթարկված քաղաքացիներին կամ նրանց հարազատներին ազատելով անձնապես վճարումներ իրականացնելու պարտավորվածությունից:
 «Եղե՛ք իրազեկված և պահանջե՛ք պետական պատվերի շրջանակներում հասանելի ծառայությունների մատուցումը ձեզ անվճար հիմունքներով: Ցանկացած վճարովի ծառայություն ստանալու դեպքում պահանջե՛ք վճարումը հաստատող փաստաթղթեր»,- իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Կոտայքի մարզպետը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:03:27