Նորություններ
Լրահոս
Ավագանու արտահերթ նիստի վերաբերյալ տեղեկացում Չարենցավան համայնքից
14.09.2018
Ս/թ-ի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14.00-ին, Չարենցավանի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստ:
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
1. Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրատվության եղանակով վարձակալներին օտարելու համաձայնություն տալու մասին:
2. Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու մասին:
3. Որպես համայնքային սեփականություն հողատարածք ձեռք բերելու մասին:
4. Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 76 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
5. Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 89 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: