Նորություններ
Լրահոս
Արզական բնակավայրը շուրջօրյա ջուր կունենա
12.09.2018
Չարենցավան խոշորացված համայնքի Արզական վարչական շրջանը շուտով կապահովվի 24-ժամյա ջրամատակարարմամբ:
Ծրագիրն իրականացվում է գերմանական դրամաշնորհի շրջանակներում, որի իրականացման մեկնարկը նախատեսվում է 2019 թվականին: Բնակավայրում այս ուղղությամբ աշխատանքների մեկնարկը նախատեսված է գարնանը: Անմիջապես ձնհալից հետո կսկսվեն շինարարական աշխատանքներ, ամբողջությամբ կապամոնտաժվեն ջրագծերը և կոյուղագծերը, կանցկացվեն նորերը:
Ծրագրի հետ կապված՝ երեկ Արզական վարչական շրջանում նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել են նաև Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը և Արզականի վարչական ղեկավար Լիպարիտ Մարգարյանը: