Նորություններ
Լրահոս
Համապետական շաբաթօրյակի ընթացքում լիկվիդացվել են մի շարք մանր աղբավայրեր
10.09.2018

«Աղբավայրերի առկայությունը Կոտայքի մարզում լուծվելիք ամենաբարդ, բայց ինձ համար առաջնային համարվող խնդիրներից է»,-այս մասին համապետական շաբաթօրյակի շրջանակներում իրականացված աշխատանքների ընթացքում ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ այս ուղղությամբ արդեն իրականացվել են համակարգային լուծման տանող որոշ քայլեր, սակայն մինչ տեսանելի արդյունքների ամրագրումը, շաբաթօրյակի շրջանակներում հաջողվել է լիկվիդացնել մի շարք լոկալ մանր աղբավայրեր:
Արզնու համայնքապետ Ալեքսանդր Միրզոևի հետ համագործակցությամբ՝ լիկվիդացվեց նաև Արզնի համայնքի տարածքում եղած փոքր աղբավայրը: Իսկ Գառնիում հայ-ամերիկյան մի ընկերության հետ կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նրանք սեփական միջոցներով պիլոտային լիկվիդացման նախագիծ կիրականացնեն նաև Գառնիի աղբավայրում, որն այսօր սպասարկում է հարակից 6 համայնքների:
Մի շարք խոշոր տարածքներ ընդգրկող աղբավայրերից մի քանիսը ևս կլիկվիդացվեն և վերջնականապես կփակվեն հաջորդ տարվա ընթացքում: