Նորություններ
Լրահոս
Համապետական շաբաթօրյակի ընթացքը Կոտայքի մարզում
08.09.2018
Այսօր առավոտյան ժամը 9. 00-ից Կոտայքի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը:
Շաբաթօրյակի աշխատանքները համակարգել է փոխմարզպետ Վասակ Վարդանյանը, իսկ մարզի առանձին տարածաշրջաններում ՝ Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներ:
Շաբաթօրյակին մասնակցել են մարզի 42 համայնքների ավելի քան 23 450 քաղաքացիներ՝ կրթօջախներից, առողջապահական հիմնարկներից, տարբեր կազմակերպություններից՝ այդ թվում նաև մասնավոր հատվածից:
Շաբաթօրյակին ներգրավվել է շուրջ 150 միավոր տեխնիկա և կատարվել են նախապես քարտեզագրված ավելի քան 346 աղբանոցների և աղբակույտերի վերացմանն ուղղված աշխատանքներ: