Նորություններ
Լրահոս
Առողջապահության ոլորտի մասնագետների մասնակցությամբ քննարկում Կոտայքի մարզպետարանում
07.09.2018
2018 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում–քննարկում, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ` Ծաղիկ Վարդանյանը, պետական առողջապահական գործակալության պետի տեղակալներ` Գարուշ Այվազյանy և Արսեն Սեդրակյանը, ինչպես նաև առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ` Վահագն Ոսկանյանը, վարչության աշխատակիցներ և մարզի բժշկական հաստատությունների ղեկավարներ:
Քննարկվել է ՀՀ Առողջապահության նախարարի 01.08.2018 թ. N 1967-Ա հրամանը` արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող աշխատողների աշխատանքի վարձատրման մասին, բժշկական հաստատություններում կատարված աշխատանքները, պետական պատվերի կազմակերպման գործընթացը, <<armed>> համակարգի աշխատանքը և մի շարք այլ հարցեր: