Նորություններ
Լրահոս
Թափուր հաստիքներ մարզային ենթակայության դպրոցներում
07.09.2018

Կոտայքի մարզի մի շարք համայնքների դպրոցներում առկա են թափուր պաշտոններ, որոնց կարգին և ժամկետներին կարելի է ծանոթանալ՝ մուտք գործելով «Թափուր հաստիքներ» բաժին:
• Կոտայքի մարզի «Հրազդանի Պ.Սևակի անվան N8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ - անգլերենի ուսուցչի թափուր աշխատատեղ /24 դասաժամ/
• «Նոր Հաճնի N3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ - տեխնոլոգիայի (տղաների խումբ) /8 դասաժամ/ և ինֆորմատիկայի /8 դասաժամ/
• «Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ - դասվարի /4 մասնագետ/, ռուսաց լեզվի /22 դասաժամ/, կերպարվեստի /22 դասաժամ/:
Խրախուսվում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ակտիվությունն ու մրցույթներում ներգրավվածությունը: