Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Իմ բոլոր գործողություններում առկա են լրջագույն հիմքեր. Ռոմանոս Պետրոսյան

05.09.2018

Դպրոցներից չեն դադարում հնչել ահազանգեր անօրինությունների ու ինքնիրավչությունների մասին: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բոլոր տնօրեններին խստագույնս հորդորել է գործել բացառապես օրենսդրությամբ սահմանված իրաավունքների և պարտականությունների շրջանակներում:
«Կոտայքցիներին վստահեցնում եմ՝ իմ բոլոր գործողություններում առկա են լրջագույն հիմքեր, որոնք, ցավոք, շատ հաճախ ենթակա չեն հրապարակման: Անկախ նրանից, թե որքան ակտիվ սոցիալական ցանցերում իրենց կդրսևորեն այս կամ այն պաշտոնյայի կողմնակիցները, խնդրում եմ լինել աչալուրջ և վստահել մարզային իշխանությանը»,- ասել է մարզպետը:
 Այսօր կրկին աշխատանքային կարգապահությունը խախտելու՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Նոր Երզնկայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-Ի տնօրեն Երազիկ Համլետի Մեսրոպյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը:
 Ռոմանոս Պետրոսյանը պաշտոնապես հայտարարել է, որ բաց է ցանկացած հարց կառուցողական դաշտում քննարկելու համար և շեշտել, որ արհեստական աղմուկ և դժգոհության ֆոն ստեղծելու ոչ մի փորձ չի կարող դրդել նրան զերծ մնալ կտրուկ քայլերից, եթե առկա են անհերքելի փաստեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 16:03:27