Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Քայլեր են ձեռնարկվելու բոլոր խնդիրների լուծման համար.մարզպետը Կաքավաձորում էր

03.09.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Հրազդան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանի ուղեկցությամբ՝ այցելեց Հրազդանի Կաքավաձոր թաղամաս: Մարզպետն ու Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը շրջեցին դպրոցում, հանդիպում ունեցան դպրոցի մանկավարժական կազմի և բնակիչների հետ:
 Դպրոցում այսօր արդեն առաջին անգամ երեխաներն օգտվել են «Տաք սնունդ» ծրագրից: Կոտայքի մարզպետն այս նպատակով բարեկարգված խոհանոցի առկայությունը դրական ձեռքբերում համարեց:
 Հանդիպման ընթացքում Ռոմանոս Պետրոսյանը խոսել է ակնհայտ խնդիրներից, որոնց հետ առերեսվելն ու դրանց առկայությւոնը միանշանակ ընդունելն անխուսափելի է:
 Մարզպետը փաստեց. ցավոք, այս թաղամասը, ինչպես քաղաքն ընդհանուր առմամբ և ինչպես բազմաթիվ այլ համայնքներ, տասնամյակներ շարունակ մատնված է եղել անուշադրության:
 Վերջինս համայնքի բնակիչներին ներկայացրեց Կաքավաձոր թաղամասի հետ կապված այն ամբողջական տեղեկատվությունը, որին տիրապետում է և վստահեցրեց, որ նրանց ձայնը լսելի է, խնդիրները՝ տեսանելի:
Այս պահին առաջնահերթ լուծման կարիք ունեցող մի շարք հարցերի վերաբերյալ Կաքավաձորի բնակիչներին ուղղված հստակ պահանջ եղավ՝ գրավոր կերպով դիմել համայնքային իշխանություններին (ըստ անհրաժեշտության՝ նաև մարզպետարանին)՝ կցելով ունեցած բոլոր փաստաթղթերը, որպեսզի խնդիրներն ինստիտուցիոնալ ճանապարհով լուծում ստանան:
 Հանդիպման ընթացքում որոշում կայացվեց՝ կազմել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Կաքավաձորը քաղաքի կենտրոնին կապող կարճ և օպտիմալ որևէ ճանապարհի վերականգնման շուրջ ուսումնասիրություններ կատարելու և առաջարկներ ներկայացնելու համար: Հնարավոր տարբերակներից մեկն ուսումնասիրվեց՝ տեղում դիտարկելով եղած ենթակառուցվածքը:
 Մարզպետը նշեց, որ դպրոցի մի հատվածի ուսումնասիրության համար ևս թաղամաս կայցելեն մասնագետներ, որպեսզի հասկանալի դառնա, թե որքանով է իրատեսական այդտեղ նախադպրոցական տարիքի երեխաների համար կրթադաստիարակչական կենտրոն հիմնելու հարցը: Հրազդանի քաղաքապետի հորդորով՝ տրանսպորտի մասով դժգոհությունները կամրագրվեն մեկ փաստաթղթում և կներկայացվեն համայնքապետարան, որպեսզի տրանսպորտի շահագործման իրավունք ձեռք բերելու համար հայտարարվելիք մրցույթի չափորոշիչների մեջ ներառվեն նաև այս պահանջները:
 Եղան մի շարք պայմանավորվածություններ նաև կոյուղաջրերի, քանդված ճանապարհների, անմխիթար վիճակում գտնվող բնակելի շենքերի, ճանապարհամերձ հատվածով հոսող առվի մաքրման և այլ հարցերի շուրջ:
Ըստ առաջնահերթության՝ քայլեր են ձեռնարկվելու բոլոր խնդիրները կարգավորելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18