Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Պետք է տանք լավագույնը՝ նույնը պահանջելու իրավունք վաստակելու համար.Կոտայքի մարզպետ

01.09.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Գիտելիքի օրվա առիթով սեպտեմբերի 1-ին այցելել և իր ողջույնն է հղել Ողջաբերդ, Արզնի, Նոր Գյուղ և Նոր Արտամետ համայնքների և Աբովյանի թիվ 7 դպրոցների սաներին:
 Մարզպետարանի մի շարք պաշտոնյաներ ևս իրենց ներկայությամբ պատվել են մոտ 3 տասնյակ մարզային դպրոցների աշակերտներին ու մանկավարժներին, հնչեցրել մարզպետի ուղերձը, որտեղ ամփոփված էր ամբողջ ասելիքը.
 «Այսօր ես հրաշալի առիթ ունեցա տեսնելու պայծառ հայացքներ, որոնք ժպիտ են հաղորդում, սակայն դպրոցների անմխիթար վիճակն ինձ ստիպում է ևս մեկ անգամ հիշեցնել, որ երեխաները պետք է սովորեն լուսավոր դպոցներում, պետք է տանք լավագույնը՝ նույնը պահանջելու իրավունք վաստակելու համար»,- իր ելույթում ասել է Ռոմանոս Պետրոսյանը:
 Այցերի ընթացքում մարզպետը շրջել է նաև դպրոցների դասասենյակներում, հորդորել աշակերտներին սովորել շատ լավ, որովհետև նոր Հայաստանում շուտով հենց նրանք պետք է կանգնած լինեն իշխանության կողքին կամ առաջնորդեն:

 Ռոմանոս Պետրոսյանն ուներ ծնողներին ուղղված հորդոր՝ հստակ ուղերձ. այսուհետ չմատուցել «արջի ծառայություն»՝ դրամահավաքներ կազմակերպելով և կոռուպցիոն երևույթներին մասնակից դառնալով.

 «Մեր հզոր և հարուստ երկիրն ուղղում է իր մեջքը և ձեր նվիրաբերած դրամի կարիքը չունի: Այո՛, մեր երկիրն ունի հարստություններ, որոնք սխալ են տնօրինվել: Այսօր մենք ուղղում ենք ու շարունակելու ենք ուղղել այդ սխալները՝ մինչև որ երկիրը վերջնականապես ամուր կանգնած կլինի ոտքերի վրա»,- մասնավորապես ասել է մարզպետն իր խոսքում՝ հավելելով, որ չնայած մտահոգիչ փաստերին, որոնցով մոտ ապագայում կզբաղվի, ուրախ է, որ այսօր երեխաներն իսկական տոն ունեցան: Կրթության ոլորտում բարեփոխումները լինելու են շարունակական՝ պայծառ երիտասարդներ ու գիտակից քաղաքացիներ ունենալու վառ տեսլականով:
 Հ.Գ. Ողջաբերդի միջնակարգ դպրոցում դասավանդումն իրականացվում է տնակային պայմաններում, քանի որ գյուղը գտնվում է սողանքային գոտում. Կոտայքի մարզպետն իր պարտքը համարեց առաջինն այցելել այդ դպրոցի սաներին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57