Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզում մեկնարկել է 609 մլն 700 հազար դրամ ընդհանուր բյուջեով ծրագրերի իրականացումը

31.08.2018

Հաստատվել են Կոտայքի մարզի տարբեր համայնքներից Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն սուբվենցիոն ծրագրով ֆինանսավորման ներկայացված 17 հայտեր: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 609 մլն 700 հազար դրամ:
Քաղաքային և գյուղական մի շարք համայնքներում իրականացվելու են հետևյալ ծրագրերը. 
Գեղաշեն – Համայնքի խմելու ջրի ջրագծերի կառուցում, Ակունք – Զառ բնակավայրի ոռոգման ցանցի վերանորոգում, Նոր Գյուղ բնակավայրի կոյուղու արտաքին ցանցի վերանորոգում, Հատիս բնակավայրի խմելու ջրի ջրատարի հիմնանորոգում. Նոր Երզնկա – Համայնքային ճանապարհների ասֆալտապատում, Քասախ – Համայնքային ճանապարհների ասֆալտապատում, համայնքապետարանի վարչական շենքում «Մեկ պատուհանի» սկզբունքի ներդրում և խորհրդակցության դահլիճի վերանորոգում ու կահավորում, Էներգախնայողության ծրագիր, Քանաքեռավան – Ներհամայնքային ճանապարհների վերանորոգում, մշակույթի տան վերանորոգում, փողոցային լուսավորության անցկացում,  Բյուրեղավան – Մշակույթի տան կապիտալ նորոգում, Պուրակի կառուցում, Մեղրաձոր – Աղբահանության և կոմունալ տնտեսության կազմակերպման համար տեխնիկայի ձեռքբերում, Առինջ - ճանապարհների բարեկարգում:
 Ծրագրերի մի մասն արդեն իրականացման փուլում է, մյուսներին ընթացք կտրվի փուլային ընթացակարգերով:
 Սուբվենցիոն ֆինանսավորման ներկայացված ևս 14 ծրագրային հայտեր հանձնաժողովի կողմից կուսումնասիրվեն հաջորդ նիստերի ընթացքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18