Նորություններ
Լրահոս
Խնդիրներին պետք է տրվեն վերջնական լուծումներ. մարզպետը Ողջաբերդում էր
30.08.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը երեկ մարզպետարանի մի խումբ պաշտոնատար անձանց հետ համայնքային հանդիպում ունեցավ Ողջաբերդի համայնքապետարանում՝ բնակիչների և համայնքի ղեկավարի մասնակցությամբ:
Մարզպետը լսեց քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները՝ կապված սողանքային վայրում տների փլուզման վտանգի, վթարայնության, ունեցած վնասի փոխհատուցման և այլ հարցերի հետ: Խնդիրներն այս համայնքում բավականին խորքային են, դրանց լուծումը կպահանջի տևական բարդ և համակողմանի աշխատանքներ:
Ռոմանոս Պետրոսյանը համայնքի բնակիչներին վստահեցրեց, որ այս խնդիրը ևս համարում է առաջնային և համայնքի ղեկավարին հանձնարարեց 10-օրյա ժամկետում հավաքագրել եղած ամբողջ ինֆորմացիան՝ կապված գյուղի բնակելի տների հետ և ներկայացնել մարզպետարան: Քննարկումներից հետո կձեռնարկվեն հետագա անհրաժեշտ քայլերը խնդրին վերջնական լուծում տալու համար: