Նորություններ
Լրահոս
Ինժեներական արտադրությունը կհանգեցնի դրական փոփոխությունների
30.08.2018
Օգոստոսի 29-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Եղիցի լույս-ԲՀ» արտադրական ընկերությունում էր:
Այն գտնվում է Չարենցավան քաղաքում, զբաղվում է գազի ճնշակայանների, կենտրոնացված կառավարման համակարգերի, չափիչ սարքերի և այլ տեխնիկայի նախագծմամբ և արտադրությամբ:
Ընկերությունն իր Հայաստանյան արտադրությունում ունի 120 աշխատակիցներ, որոնցից 80-ը՝ պրոֆեսիոնալ ինժեներներ: Սարքավորումները նաև արտահանվում են այլ երկրներ:
Կոտայքի մարզպետը լավ նախապայման է համարում մարզում նման ծավալի աշխատանք իրականացնող ինժեներական արտադրություն ունենալը՝ բազմաթիվ ոլորտներում համագործակցության և դրական փոփոխությունների հասնելու համար: Այս պահին մի շարք բնակավայրերում առկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ են սարքավորումներ, որոնք, ըստ ընկերության տնօրենի, հնարավոր է ստանալ շատ կարճ ժամանակահատվածում:
Հարցը բազմակողմանի ուսումնասիրելուց հետո կհստակեցվեն համագործակցության հնարավոր ուղիները և կիրականացվեն կոնկրետ քայլեր:
#Էտալոնային Կոտայք ունենալու ճանապարհին ՏՏ ոլորտի զարգացումը Կոտայքի մարզպետը համարում է առաջնային կարևորության խնդիր: