Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ակնկալում եմ կրթական հաստատություններում տեսնել արդյունավետ և որակյալ աշխատանք. Կոտայքի մարզպետ

29.08.2018

Օգոստոսի 28-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի ուղեկցությամբ անակնկալ այցեր է ունեցել Աբովյանի թիվ 1 հատուկ /օժանդակ/, 2-րդ և 5-րդ հիմնական դպրոցներ:
 Թիվ 1 հատուկ դպրոցում արտաքին հարդարման և կազմակերպչական մի շարք խնդիրների մասով մարզպետի կողմից եղան դիտողություններ. Վերջինս անընդունելի համարեց նման իրավիճակը՝ երեխաներին կրթա-դաստիարակչական ծառայություններ մատուցող կառույցներում: Մարզպետի հորդորով՝ թերացումները կվերացվեն մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը:
 Մանկավարժական կազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին առկա բոլոր խնդիրները, հստակեցվեցին պատասխանատուները, սեղմ ժամկետներում կկազմվեն գրություններ՝ ուղղված մի շարք հաստատությունների, որոնք կապահովեն երեխաների արտադասարանական կրթության ու ֆիզիկական դաստիարակության կարիքները:
 2-րդ և 5-րդ դպրոցներում քննարկվեց «Տաք սնունդ» ծրագրի իրականացման ընթացքը, որպեսզի սեպտեմբերին դպրոցները պատրաստ լինեն ընդունել երեխաներին հավուր պատշաճի:
 Անակնկալ այցերը մարզպետարանի ենթակայության ամենատարբեր հաստատություններ լինելու են շարունակական: Ռոմանոս Պետրոսյանն ակնկալում է այս հաստատություններում մշտապես տեսնել արդյունավետ և որակյալ աշխատանք՝ կտրուկ միջամտություններից զերծ մնալու նպատակով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36