Նորություններ
Լրահոս
Կայացավ Կոտայքի մարզպետին կից երիտասարդական խորհրդի առաջին նիստը
27.08.2018
Մարզպետին կից երիտասարդական խորհրդի առաջին նիստը տեղի ունեցավ օգոստոսի 25-ին մարզպետարանի նիստերի դահլիճում:
Խորհրդի կազմում 2000 և ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքից ներառված են 2 ներկայացուցիչներ, որոնցից մեկը՝ հասարակական, մյուսը պետական ոլորտներից (համայնքապետարաններ):
Համայնքներում ակտիվ հասարակական գործունեություն ծավալող երիտասարդները տեղեկացված են համայնքային խնդիրներից, ՏԻՄ աշխատանքների թերացումներից և առկա խնդիրներից, իսկ այն, որ այս երիտասարդների կողքին նստած են նաև համայնքապետարանների ներկայացուցիչներ, արդյունավետ է դարձնում փոխգործակցությունն ու խնդիրների լուծման ընթացքը:
Խորհրդի նիստին սահմանվեցին երիտասարդական խորհրդի քննարկման նյութ հանդիսացող առաջնահերթությունները, բաց ընտրության եղանակով՝ 13 ձայնով խորհրդի անդամներից Գևորգ Պետրոսյանն ընտրվեց խորհրդի քարտուղար, ով պատասխանատու պետք է լինի խորհրդի կանոնակարգված աշխատանքների կազմակերպման համար:Ինքնաառաջադրման սկզբունքով կազմվեց նաև 7 հոգուց բաղկացած նախաձեռնող խումբ, որը կհամակարգի հիմնական աշխատանքային խմբերի կազմման աշխատանքները՝ մշտապես կապի մեջ լինելով խորհրդի անդամների հետ: Քննարկվեցին նաև խորհրդի անդամներին հուզող այլ հարցեր, եղան առաջարկներ, հարց-պատասխաններ:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բարձր գնահատեց խորհրդի կազմի հետ առաջին հանդիպումն ու աշխատանքի արդյունավետությունը և վստահություն հայտնեց, որ երիտասարդների այս խումբն իր առջև դրված խնդիրներն իրականացնելու է լավագույնս: