Նորություններ
Լրահոս
Թափուր հաստիքներ Կոտայքի մարզի մի շարք դպրոցներում
27.08.2018

Մարզի մի շարք համայնքների միջնակարգ և հիմնական դպրոցներում նոր ուսումնական տարվա շեմին առկա են թափուր հաստիքներ, մասնավորապես, «Ջրվեժի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում առաջացել են տեխնոլոգիայի /12 դասաժամ/ և ֆիզիկայի /24,5 դասաժամ/ ուսուցչի թափուր տեղեր,«Ողջաբերդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում՝ հաշվապահի 0,5 հաստիք ծանրաբեռնվածությամբ թափուր աշխատատեղ, ինչպես նաև ռուսաց լեզու առարկայի ուսուցչի / 22 դասաժամ/ ժամանակավոր թափուր աշխատատեղ:
Կոտայքի «Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում առկա են մաթեմատիկայի /16 դասաժամ/, ինֆորմատիկայի /7 դասաժամ/, պատմության / 3 դասաժամ/ և ֆիզկուլտուրայի /24 դասաժամ/ ուսուցիչների թափուր տեղեր:
Նշենք նաև, որ Եղվարդի Հ.Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցը նոր ուսումնական տարում ունի շախմատ առարկայի մասնագետի պահանջարկ /16 դասաժամ/:
Հետևեք լրահոսին և իրազեկ եղեք մարզային ենթակայության դպրոցներում առկա թափուր հաստիքների և հայտարարված մրցույթների մասին: