Նորություններ
Լրահոս
Հաջողած յուրաքանչյուր ձեռնարկ նպաստելու է Կոտայքի մարզի զարգացմանը.Կոտայքի մարզպետ
23.08.2018
Օգոստոսի 22-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով ադամանդի վերամշակման «Լորի» արտադրամասում էր: Այն գտնվում է Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում, գործում է 1992 թվականից, իսկ ադամանդն արտահանվում է մի շարք երկրներ:
«Լորի»-ն ունի 110 աշխատակիցներ. այս թիվը տարիների ընթացքում պարբերաբար փոփոխվել է` կապված տնտեսության ոլորտում առկա տեղաշարժերի հետ, սակայն ընկերությունը երբևէ չի դադարեցրել իր գործունությունը: Սա խոսում է արդյունավետ աշխատանքի և դրա գրագետ կազմակերպման մասին:
Ռոմանոս Պետրոսյանն արտադրության ղեկավարների հետ քննարկեց ընդլայնման հնարավոր ուղղություններն ու ծավալները, քանի որ հաջողած յուրաքանչյուր ձեռնարկ նպաստելու է Կոտայքի մարզի զարգացմանը:
Հանդիպման ընթացքում առանցքային թեմաներից էր նաև հնարավոր ներդրողների հետ համագործակցության ուղիների հստակեցումը, և մարզպետը վստահություն հայտնեց, որ տարածքային կառավարման մարմինները պատրաստակամ են աջակցել՝ նպաստելու արտադրության ընդլայնմանն ու նոր ներդրողներին հասանելիության ապահովմանը: