Նորություններ
Լրահոս
ՀՀ Կոտայքի մարզպետին կից երիտասարդական նոր խորհրդի առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 25-ին՝ ժամը 10:00-ին
21.08.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի առաջարկով և նախաձեռնությամբ՝ խորհրդի նոր կազմում ընդգրկվելու հնարավորություն ստացան նաև 2000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների երիտասարդները (մինչև այդ սահմանված էր 3500-ից ավելիի սահմանաչափը), ինչը հնարավորություն տվեց, որ նոր խորհուրդն արդեն հանդես գա 57 հոգուց բաղկացած կազմով՝ ի տարբերություն նախկինում եղած 30 հոգանոց կազմի:
Նիստի օրակարգում կլինեն.
1. Խորհրդի անդամների ներկայացում:
2. Աշխատանքային ընթացակարգերի մշակում:
3. Կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի քննարկում:
4. Այլ հարցեր:
Ռոմանոս Պետրոսյանը Խորհրդի աշխատանքների արդյունավետությամբ է պայմանավորում համայնքային խնդիրների օբյեկտիվ վերհանումը, քննարկումն ու լուծումը:
Երիտասարդական խորհուրդը պիտի գործի և ներդնի առավելագույն ջանքերը՝ Կոտայքի մարզի բնակչին ՀՀ իրավատեր ՔԱՂԱՔԱՑՈՒ վերափոխելու ճանապարհին: