Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջայց են կատարել մարզի բուժ.հաստատություններում

18.08.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ուղեկցությամբ այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջեց Կոտայքի մարզի Գառնու, Աբովյանի, Հրազդանի, Եղվարդի և Չարենցավանի բուժ.հաստատություններում:

 Այցի շրջանակներում նախարարը մարզպետը, փոխմարզպետ Լարիսա Մադոյանը հանդիպումներ ունեցան այս կառույցների աշխատակազմերի հետ, քննարկեցին առկա խնդիրները, անելիքները և հեռահար պլանները:
 

Ռոմանոս Պետրոսյանն իր խոսքում անդրադարձավ մարզի առողջապահական ոլորտում առկա խնդիրներին՝ վստահ արձանագրելով, որ չլուծվող խնդիրներ չկան, պարզապես անհրաժեշտ է իրատեսական պլանավորում և կոնկրետ քայլեր:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ասաց, որ իր առջև՝ որպես Առողջապահության նախարարի, խնդիր է դրել շեշտադրել ոչ թե «հիվանդապահությունը» (ինչպես եղել է նախկինում), այլ առողջության առաջնային պահպանությունը: «Այս կոնտեքստում պետք է ամրագրել մի կարևոր դրույթ. Եթե առաջնային առողջապահության կիենտրոնները, ինչպիսին է, օրինակ, պոլիկլինիկան, գործեն բարձր արդյունավետությամբ, ապա ստացիոնար բուժման կարիք ունեցողների թիվը զգալիորեն կարող է նվազել: Եվ այս առումով մեր առաջիկա ծրագրերում մենք մեծապես ուշադրությունը կենտրոնացնելու ենք հենց այս հաստատությունների աշխատակիցների վրա»,- ասաց Ա. Թորոսյանը:

Ոլորտի մասնագետները բարձրաձայնեցին մի շարք խնդիրներ, որոնց շուրջ նախարարն ու մարզպետը հայտնեցին հստակ դիրքորոշումներ: Նախարարի խոսքով՝ հաջորդ տարի առողջապահության ոլորտում ակնկալվում է ունենալ բյուջետային աճ, որն ուղղվելու է հենց առողջության առաջնային պահպանության կենտրոններին:

Այցի շրջանակներում մարզպետարանում տեղի ունեցավ նաև խորհրդակցություն մարզի տարբեր բուժ.հաստատությունների ղեկավար մարմինների հետ, ովքեր հնարավորություն ունեցան անմիջական հարցեր ուղղել նախարար Արսեն Թորոսյանին և մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին: Հարցերն առնչվում էին մի շարք ոլորտային խնդիրների, ինչպիսիք են ապահովագրական բժշկության ներդրման համակարգի անհրաժեշտությունը, ֆինանսական խնդիրները, կառավարման մոդելի փոփոխության անհրաժեշտությունը և այլն:

Նախարարը վստահեցրեց, որ բոլոր վերոնշյալ ուղղություններով տարվում են աշխատանքներ, որոնց արդյունքները հայտնի կլինի 1-2 ամսից սկսած:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36