Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով Ծաղկաձորում էր
15.08.2018
Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Ծաղկաձորում էր:
Համայնքապետ Արթուր Հարությունյանի հետ քննարկվեցին քաղաքի զարգացման ծրագրերը, տարբեր ոլորտներում առկա խնդիրների լուծման ճանապարհները:
Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց մանկապարտեզի նորոգման ծրագիրը ներկայացնել ֆինանսավորման՝ սուբվենցիոն ծրագրերով:
Կոտայքի մարզում աշխատանքային այց ուներ նաև Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ում հետ միասին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շրջեց Ծաղկաձորի ճեմուղով, ծանոթացան նորաբաց «Զիփլայնի» աշխատանքներին:
Քաղաքի պոտենցիալի ուսումնասիրությունը կշարունակվի, որպեսզի արդյունավետ կառավարման արդյունքում քաղաքը զարգանա համաչափ: