Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզի դիմորդների արդյունքները լավագույնն են ՀՀ-ում

14.08.2018

Կոտայքի մարզի դիմորդների՝ բուհերի ընդունելության մրցույթի և պետական միասնական քննությունների արդյունքները լավագույնն են՝ համեմատած այլ մարզերի արդյունքների:
  2018 թվականին Կոտայքի մարզից ՀՀ բուհերում հայտագրվել է 445 դիմորդ, որոնցից 408-ը ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ /91.7 տոկոս/: 119 դիմորդ ընդունվել է անվճար հիմունքներով, 299-ը` վճարովի:
 

 Կոտայքի մարզից պետական միասնական քննություններին մասնակցած դիմորդների միջին միավորները կազմել են` հայոց լեզու և հայ գրականություն 14.2, մաթեմատիկա 13.7, հայոց պատմություն 15.1, կենսաբանություն 14.3, քիմիա 14.5, ռուսաց լեզու 13, անգլերեն 14.9:

 Մարզի դիմորդների արդյունքներն ավելի բարձր են, քան հանրապետությունում արձանագրված պետական միասնական քննությունների միջին միավորները` հայոց լեզու և հայ գրականություն 12.63, մաթեմատիկա 11.88, հայոց պատմություն 12.68, կենսաբանություն 14.03, քիմիա 12.99, ռուսաց լեզու 9.82, անգլերեն 14.45 և այլն:

Մարզի դիմորդների շրջանում ամենապահանջված մասնագիտություններն են` բուժական գործ, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, ֆինանսներ, տեղեկատվական անվտանգություն, տնտեսագիտություն և վիճակագրություն, ծրագրային ճարտարապետություն, թարգմանչական գործ, հաշվապահական հաշվառում մասնագիտությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 14:42:49