Նորություններ
Լրահոս
Գողթում վաղը սարի սողանքային հատվածը կպայթեցվի
14.08.2018

Գողթ գյուղի վերջնամասում՝ Գեղարդի եկեղեցի տանող ճանապարհահատվածում, շարունակվում են օգոստոսի 4-ին տեղի ունեցած քարաթափման հետևանքների վերացման աշխատանքները:
Այս պահի դրությամբ դեպի Գեղարդ տանող ճանապարհահատվածը բաց է:
«Այսօր ևս շարունակվում են հորատանցքեր փորվել։ Վաղը՝ օգոստոսի 15-ին՝ ժամը 16-ին , սարի սողանքային հատվածը կպայթեցվի։ Այդ ժամին, բնականաբար, նշված ճանապարհահատվածը կփակվի, մարդկանց կհեռացնենք տարածքից և կիրականացնենք պայթեցման աշխատանքները»,- հայտնում է Գողթ համայնքի ղեկավար Կարեն Գաբրիելյանը:
Կոտայքի մարզպետարանը շարունակում է հետևել Գողթի ճանապարհահատվածում ծավալվող աշխատանքների ընթացքին և իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվությունը: