Նորություններ
Լրահոս
Գեղարդի եկեղեցի տանող ճանապարհին տեղի ունեցած քարաթափման հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են
13.08.2018

Կոտայքի մարզի Գողթ համայնքի ղեկավար Կարեն Գաբրիելյանը հայտնում է.
Այսօր առավոտից Գողթ գյուղի վերջնամասում` դեպի Գեղարդի եկեղեցի տանող ճանապարհահատվածում, շարունակվում են օգոստոսի 4-ին տեղի ունեցած քարաթափման հետևանքների վերացման աշխատանքները:
Այս պահի դրությամբ դեպի Գեղարդ տանող ճանապարհահատվածը բաց է:
«Մենք վերահսկում ենք իրավիճակը: Առավոտից ՀՀ Տրանսպորտի և Կապի նախարարության մասնագետներն այստեղ են: Այս պահին հորատանցքեր են փորվում: Աշխատանքները կշարունակվեն մինչև երեկո, բայց ճանապարհը պարբերաբար բացվում է և անցանելի է»,-հայտնում է Գողթ համայնքի ղեկավար Կարեն Գաբրիելյանը:
Կոտայքի մարզպետարանը հետևում է Գողթի ճանապարհահատվածում ծավալվող աշխատանքների ընթացքին և իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվությունը: