Նորություններ
Լրահոս
Երիտասարդության տոնը Կոտայքի մարզում
10.08.2018
Օգոստոսի 12-ին Երիտասարդության օրվա կապակցությամբ Կոտայքի մարզի մի շարք համայնքներում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ:
Ներկայացնում ենք ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական քաղաքական վարչության տրամադրած ցանկը` միջոցառումների անցկացման վայրերի և ժամի վերաբերյալ.
11:00 «Պռոշյանն իմ տունն է» խորագրով բացօթյա մշակութային միջոցառում: Վայրը՝ Պռոշյանի մշակույթի տան բակ, Կարոտ Մկրտչյանի անվան մշակույթի կենտրոն:
16:00 Երիտասարդական ֆորում.Վայրը՝ Նոր Գեղիի մշակույթի կենտրոն:
11:00-18:00 «Ճանաչիր և պահպանիր քո մշակութային արժեքները» խորագրով արշավ`կիրառական–դեկորատիվ արվեստի գործերի ցուցահանդես:Վայրը՝ Կաքավաբերդի հուշակոթողի տարածք:
12:00-19:00 Մարզամշակութային միջոցառումներ: Վայրը՝ Եղվարդի մարզադպրոց, արվեստի դպրոց:
«Երիտասարդների միջազգային օրը Հրազդանում» https://www.facebook.com/events/211156336218281/
17:00 Բացօթյա մարմնամարզություն:
18:30 Հեծանվային մրցավազք: Վայրը՝ Կենտրոն թաղամասի Սահմանադրության հրապարակից դեպի Միկրոշրջան թաղամասի Միասնության զբոսայգի (նախկին Բասեին-Լողավազան):
20:00 Համերգային միջոցառում. Վայրը՝ Միկրոշրջան` Միասնության զբոսայգի:
21:00 Վառվող օդապարիկների ֆլեշմոբ.Վայրը՝ ք. Հրազդան,Կենտրոն թաղամասի Սահմանադրության հրապարակ.Կազմակերպող՝ «Միասնական Հրազդան»: