Նորություններ
Լրահոս
Մարզում ինտենսիվ այգեգործության պոտենցիալի ուսումնասիրության նպատակով շրջայց Նոր Գեղի համայնքում
08.08.2018
Մարզում ինտենսիվ այգեգործության պոտենցիալի ուսումնասիրության նպատակով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր շրջայց կատարեցին Նոր Գեղի համայնքի այգիներում և ջերմոցային տնտեսություններում:
Ջերմոցային տնտեսություններում հիդրոպոնիկ եղանակով աճեցվում է լոլիկ, վարունգ և ելակ, այգիներում՝ խնձոր:
Դեպի խնձորի այգիներ այցի ընթացքում այգեգործները ներկայացրին իրավիճակը, հնարավորությունները, խնդիրներն ու մարտահրավերները:
«Ոռոգման ջրի հետ կապված խնդրին ես ծանոթ եմ. դա պայմանավորված է ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա թերացումներով:Վստահեցնում եմ, որ հաջորդ տարի խնդիրը վերջնականապես լուծված կլինի»,- ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Նախարար Արթուր Խաչատրյանն այգեգործներին տրամադրեց անմիջական խորհրդատվություն գյուղատնտեսության ոլորտում առկա ֆինանսական հնարավորությունների, նոր տեխնոլոգիաների՝ մասնավորապես կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման և արդյունավետության մասին:
Մինչև 2025թ. ինտենսիվ գյուղատնտեսության ոլորտում հասանելի կլինեն
նոր ծրագրեր, որոնցով հնարավորություն կլինի ստանալ ֆինանսական միջոցներ` ցածր տոկոսադրույքներով և պետության կողմից` բարձր սուբսիդավորմամբ: