Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն ընդունել է իսպանական «Acciona Energy» ընկերության ներկայացուցիչներին
01.08.2018

Այսօր՝ օգոստոսի 1-ին, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է իսպանական «Acciona Energy» ընկերության ներկայացուցիչներին:
Էներգետիկայի ոլորտում համաշխարհային լիդեր հանդիսացող ընկերությունը պլանավորում է ներդրումային ծրագրեր իրականացնել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, որի շրջանակներում նախատեսվում է 200 մեգավատ հզորությամբ հողմակայանների կառուցում:
Մարզպետը պատրաստակամություն հայտնեց աջակցել ոչ միայն այս ծրագրի՝ Կոտայքի մարզում նախնական գնահատման աշխատանքների իրականացմանը, այլ նաև հետագա համագործակցության հարցերում: