Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ներկա էր «Լավագույն մարզական ընտանիք » մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությանը
30.07.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ներկա էր «Լավագույն մարզական ընտանիք» հոբելյանական 15-րդ մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությանը, որը տեղի է ունեցել Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում:
Մրցույթը կազմակերպել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության 10 մարզերը, Երևան քաղաքը և Արցախի Հանրապետությունը ներկայացնող 144 ընտանիքներ:
«Լավագույն մարզական ընտանիք» հոբելյանական 15-րդ մրցույթում Կոտայքի մարզի թիմը զբաղեցրել է 2-րդ տեղը: