Նորություններ
Լրահոս
Այցելություն մարզի համայնքներ
24.07.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր այցելել է մարզի Արամուս, Կամարիս, Մայակովսկի, Բալահովիտ և Կաթնաղբյուր համայնքներ։
Մարզպետը Մայակովսկի համայնքի միջնակարգ դպրոցում լայն և բովանդակալից քննարկում է ունեցել դպրոցի մանկավարժների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես կրթական բարեփոխումների ընթացքին, այնպես էլ կրթօջախի առօրյա գործունեության կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցերին:
Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել համայնքապետարանների աշխատակազմերի հետ, եղել համայնքների առողջապահական, կրթական և նախակրթական հաստատություններում։
Մարզպետը Բալահովիտ համայնքում հանդիպել է բնակիչների հետ, որի ընթացքում քննարկվել են գյուղում առկա հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր: