Նորություններ
Լրահոս
Մարզխորհրդի նիստ Կոտայքի մարզպետարանում
23.07.2018
Սույն թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Կոտայքի մարզպետարանում տեղի կունենա մարզի խորհրդի նիստ։
Նիստին մասնակացելու են 7 քաղաքային, 60 գյուղական համայնքների և վարչական շրջանների ղեկավարները:
Մարզի խորհրդի նիստին հրավիրվել է մասնակցելու նաև «Կոտայք» ՋՕԸ-ի տնօրենը:
Օրակարգ.
1. Ոռոգման ջրի մատակարարման վիճակը մարզի համայնքներում և բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:
2. Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների վիճակը մարզի համայնքներում։
3. Մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը, մարզի համայնքների խոշոր ապառքատերերի ցուցակները և համայնքների ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները ապառքների գանձման ուղղությամբ։
4. Համայնքային ծառայության խնդիրների և իրավիճակի մասին զեկույց: