Նորություններ
Լրահոս
Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում
23.07.2018
Սույն թվականի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 15-ը Կոտայքի մարզից 75 երեխաներ կհաճախեն «Հեքիաթային կիրճ» ճամբար:
Ցուցակներում ընդգրկվում են զոհվածի ընտանիքի, հաշմանդամ դարձած զինծառայողի, աշխարհազորայինի, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքի և սակավ ապահովված ընտանիքի երեխաներ:
Ճամբարում ընդգրկվելու համար կարող եք դիմել Ձեր համայնքի համապատասխան բաժին (Կրթության կամ սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանումներ):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մինչև հուլիսի 25-ը։