Նորություններ
Լրահոս
Քաղաքացիների ընդունելություն Հրազդան քաղաքում
19.07.2018
Այսօր Հրազդան քաղաքում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է բազմաբնույթ խնդիրներով դիմած մի շարք քաղաքացիների:
Տարածաշրջանի քաղաքային և գյուղական տարբեր համայնքների քաղաքացիները ընդունելության շրջանակներում ներկայացրել են իրենց հուզող հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին առողջապահական, սոցիալական, իրավական, կրթական և այլ ոլորտներին: Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող անձանց խնդիրներին՝ քաղաքացիների բարձրացրած հարցերին տրվել են պարզաբանումներ, որոշները լուծումներ ստացան տեղում, իսկ մնացած բողոքներով մարզպետը հանձնարարել է ուսումնասիրել և իրավասության շրջանակներում հնարավոր լուծում տալ դիմում-խնդրանքներին։ Քաղաքացիների ընդունելությունները կրելու են պարբերական բնույթ: