Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն այցելել է Ջրաբեր համայնք
18.07.2018
Կոտայքի մարզում հանրակրթության ոլորտի բարեփոխումների շրջանակներում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Ջրաբեր համայնքի միջնակարգ դպրոց և հանդիպում ունեցել կառավարման խորհրդի անդամների հետ։
Հուլիսի 20-ին այս դպրոցում կառավարման խորհրդի անդամները ընտրելու են նոր տնօրեն։ Կառավարման խորհրդի հետ մարզպետն ունեցել է բովանդակալից քննարկում, որի ընթացքում դարձյալ հորդորել է խորհրդի կողմից ջանք չխնայել ապաքաղաքականացնելու մեր դպրոցներն ու կրթության մակարդակը բարձրացնելու ակնկալվող նիշի։ Սեպտեմբերից այս դպրոցի կրտսեր դասարանների աշակերտներին հասանելի կլինի նաև տաք սննդի ծրագիրը։
Այնուհետև մարզպետը եղել է համայնքի բոլոր ենթակառուցվածքներում։
«Լուսանկարներում պատկերված կիսախարխուլ շինություններում աշնանն ունենալու ենք վերանորոգված մշակույթի տուն, նախակրթարան և արվեստի սրահ։
Ֆինանսական միջոցների և անհրաժեշտ պիտույքների ձեռքբերման մասով արդեն իսկ ունենք հստակ պայմանավորվածություններ»,- նշել է Ռոմանոս Պետրոսյանը: