Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը շնորհավորել է Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին

16.07.2018

    Այսօր՝ հուլիսի 16-ին, ՀՀ Տարածքային Կառավարման և Զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմին և ավագանու անդամներին ներկայացրեցին Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին։
 Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը։
 Ողջունելով և շնորհավորելով Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին՝ մարզպետը գործուն աջակցությունը հայտնեց նրան։
 Մատնանշելով մարզկենտրոն Հրազդանում գոյություն ունեցող խնդիրների ծավալը՝ աղբահանություն, անբարեկարգ փողոցներ և համայնքում առկա այլ խնդիրներ,   Ռոմանոս Պետրոսյանը հույս հայտնեց, որ Լիլիթ Ստեփանյանի աշխատասիրության և անձամբ իր աջակցությամբ ամենասեղմ ժամկետներում կունենանք որակապես այլ Հրազդան։ Մարզպետի խոսքով Հրազդանում լրջագույն բարեփոխումների կարիք կա և այդ բարեփոխումները պետք է սկսվեն այսօրվանից:
 «Միառժամանակ իմ անհանդուրժող կեցվածքն եմ ազդարարում իրենց ֆունկցիոնալ, սահմանադրական և օրենսդրական պարտավորությունների մեջ փոքր-ինչ թերացող այն ղեկավարների նկատմամբ, ովքեր տասնամյակներ շարունակ այդ շանսն իրենց ձեռքից բաց են թողել, մեր կյանքի որակի վրա վատթարագույն ազդեցությունն են թողել։ Այլևս այդպիսի կեցվածք չենք հանդուրժելու»,- նշել է Ռոմանոս Պետրոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18