Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը շնորհավորել է Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին
16.07.2018
Այսօր՝ հուլիսի 16-ին, ՀՀ Տարածքային Կառավարման և Զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմին և ավագանու անդամներին ներկայացրեցին Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին։
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը։
Ողջունելով և շնորհավորելով Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին՝ մարզպետը գործուն աջակցությունը հայտնեց նրան։
Մատնանշելով մարզկենտրոն Հրազդանում գոյություն ունեցող խնդիրների ծավալը՝ աղբահանություն, անբարեկարգ փողոցներ և համայնքում առկա այլ խնդիրներ, Ռոմանոս Պետրոսյանը հույս հայտնեց, որ Լիլիթ Ստեփանյանի աշխատասիրության և անձամբ իր աջակցությամբ ամենասեղմ ժամկետներում կունենանք որակապես այլ Հրազդան։ Մարզպետի խոսքով Հրազդանում լրջագույն բարեփոխումների կարիք կա և այդ բարեփոխումները պետք է սկսվեն այսօրվանից:
«Միառժամանակ իմ անհանդուրժող կեցվածքն եմ ազդարարում իրենց ֆունկցիոնալ, սահմանադրական և օրենսդրական պարտավորությունների մեջ փոքր-ինչ թերացող այն ղեկավարների նկատմամբ, ովքեր տասնամյակներ շարունակ այդ շանսն իրենց ձեռքից բաց են թողել, մեր կյանքի որակի վրա վատթարագույն ազդեցությունն են թողել։ Այլևս այդպիսի կեցվածք չենք հանդուրժելու»,- նշել է Ռոմանոս Պետրոսյանը: