Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է «Վազիր՝ սրտով» միջոցառմանը
14.07.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Հրազդան քաղաքում մասնակցել է «Վազիր՝ սրտով» միջոցառմանը, որը կազմակերպվել էր Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոնի կողմից իրականացվող «Ապահովությունը և գիտելիքը կայուն ապագայի երաշխիք» ծրագրի շրջանակներում:
Միջոցառման նպատակն էր աջակցել հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին, ովքեր ունեն մանկական ուղեղային կաթված:
Ծրագրի վերջում մարզպետը մրցանակը հանձնեց միջոցառման ոչ թե հաղթողին, այլ վերջին տեղը զբաղեցրած մասնակցին՝ դրսևորած կամքի համար: