Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն այցելել է Գեղարդ, Գողթ և Ջրվեժ համայնքներ

13.07.2018

    Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր այցելել է Գեղարդ և Գողթ համայնքներ, եղել է Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր և Զովք բնակավայրերում։
 Մարզպետն աշխատանքային հանդիպումներ է ունեցել համայնքապետարանների աշխատակազմի հետ, եղել համայնքների առողջապահական, կրթական և նախակրթական հաստատություններում։
 Այցի հիմնական նպատակը Գեղարդ համայնքում նշանակված հանրային լսումներն էին։
 Դպրոցի դահլիճում՝ գյուղի հանրության ներկայացուցիչների հետ կազմակերպված լսումներին քննարկվել է խմելու և ոռոգման ջրի հարցերը, տրանսպորտի խնդիրն ու գյուղում առկա հրատապ լուծում պահանջող այլ հարցեր:
 Այնուհետև Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրում մարզպետը աշխատակազմին ներկայացրել է վարչական ղեկավար Հայկ Սարոյանին։
«Կառավարման այսպիսի մշակույթով հասնելու ենք մեր մարզում բոլոր խնդիրների լուծմանն ու Կոտայքը դարձնելու ենք էտալոնային մարզ »,- նշել է Ռոմանոս Պետրոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36