Նորություններ
Լրահոս
Ընդունելություն մարզպետի Եղվարդի նստավայրում
12.07.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Եղվարդ քաղաքում ընդունել է բազմաբնույթ խնդիրներով դիմած մի շարք քաղաքացիների:
Քաղաքացիները ներկայացրել են իրենց հուզող հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին սոցիալական, իրավական, առողջապահական և այլ ոլորտներին:
Լսելով ընդունելությանը մասնակցող անձանց խնդիրները՝ քաղաքացիների բարձրացրած հարցերը մանրամասն քննարկվել են, իսկ մնացած բողոքներով Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է մարզպետարանի համապատասխան բաժիններին ուսումնասիրել և իրավասության շրջանակներում հնարավոր լուծում տալ դիմումներին։
Քաղաքացիների ընդունելությունները կրելու են պարբերական բնույթ: