Նորություններ
Լրահոս
Վարդավառի տոնը Գառնիում
08.07.2018
Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի Գառնի համայնքում մասնակցել է Վարդավառին նվիրված փառատոնին և շնորհավորել ներկաներին օրվա խորհրդի կապակցությամբ:
«Բոլորդ էլ գիտեք Կոտայքի պատմամշակութային ժառանգության ամբողջ բովանդակությունը, գիտեք կոտայքցիներին, մեր բնաշխարհը, և ես հպարտությամբ ուզում եմ ասել, որ Կոտայքի մարզը իդեալական է երջանիկ կյանք կառուցելու, երջանիկ քաղաքացիական հասարակություն ունենալու և էտալոնային մարզ դառնալու համար:
Այսպիսի փառատոններով, կազմակերպչական այսպիսի պոտենցիալով շատ կարճ ժամանակում մեր մարզը և մեր երկիրը դարձնելու ենք երջանիկ կյանք կառուցելու, քաղաքացիական հասարակության բարձր գիտակցության, համակեցության բարձր կանոններ ունեցող մի հրաշալի երկիր, և այդ հրաշալի երկրի առաջամարտիկները դուք եք:
Շնորհավոր Վարդավառ»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը: