Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հերթական այցելությունը համայնքներ

06.07.2018

    Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր այցելել է Ջրվեժ խոշորացված համայնք։
 Մարզպետն աշխատանքային հանդիպումներ է ունեցել համայնքապետարանի աշխատակազմի հետ, եղել դպրոցում, ապա այցելել երաժշտական դպրոց և բուժամբուլատորիա։
 Այցի հիմնական նպատակը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում նշանակված հանրային լսումներն էին։
 Դպրոցի դահլիճում՝ գյուղի հանրության ներկայացուցիչների հետ կազմակերպված լսումներին քննարկվել է խմելու և ոռոգման ջրի հարցերը, աղբահանության և տրանսպորտի կազմակերպման խնդիրներն ու գյուղում առկա հրատապ լուծում պահանջող այլ հարցեր:
 Խոշորացված համայնքի ղեկավարի կողմից վարչական նոր ղեկավարի նշանակման համար գյուղի հանրության կողմից 9 թեկնածություններ առաջադրվեցին, որոնցից յուրաքանչյուրը հանդես եկավ համառոտ կենսագրականով և ծրագրային ելույթով։
 Նրանց շարքերից Ջրվեժ համայնքի ղեկավարը, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, կնշանակի վարչական նոր ղեկավարին։
«Եւ ես հայտարարում եմ. ոչ մի միջնորդություն, ոչ մի հովանավորչություն տեղի չի ունենալու կադրային բարեփոխման այս անկասելի շրջափուլում։
 Կառավարման այսպիսի մշակույթով հասնելու ենք մեր մարզում բոլոր խնդիրների լուծմանն ու Կոտայքը դարձնելու ենք էտալոնային մարզ»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36